Արեգ .:. Areg

“Արեգ Արեգ Արեգակ”

Նորություններ

05/10/05, 15:55 Ծնվեց Արեգը կարդալ այստեղ.

Բարև՛, ԱՐԵՎ

Պատկերացնու՞մ եք, թե ինչի կնմանվեր երկրագունդը առանց արևի: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպես է լուսավորվում ու լցվում ջերմությամբ մի փոքրիկ տնակ, մի բուն, որտեղ բնակչություն է հաստատել մի պստիկ արեգակ: Այդպես, աշնանային մի տաք օր, 2005 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 15:55CET, Գերմանիայի ասել է, թե ամենաարևոտ քաղաքներից մեկում` Յենայում, առնական ճիչով իր ծննդի մասին աշխարհին հայտնեց մեր Արեգ Արեգակը:

Մեր ձագուկին

"Հինգ տարեկան երեխայից մինչև ինձ` մեկ քայլ է: Իսկ նորածնից մինչև հինգ տաեկան` սարսափելի հեռավորություն:"- ասել է Լեվ Տոլստոյը: Արեգ՛, ձագու՛կ, ի՜նչ երջանկություն է մեզ շնորհվել այդ տարածությունը անցնել միասին` ձեռք ձեռքի:

Ընթերցողին

Այս ինտեռնետային կայքը կուղեկցի քեզ, սիրելի ընթերցող, դեպի պոքրիկ հսկա Արեգի առօրյան` մասնակից դարձնելով մեր զավակի կյանքի կարևոր և անկարևոր իրադարձություններին, մեծ և փոքր նվաճումներին: Դե, բարո՛վ...

Hello, Sun

Dear Friend! Welcome to the personal homepage of our little big Areg. Born on October 5, 2005 at 15:55CET at University Clinic of Jena, he cried his name out: Areg, which means "sun" in Armenian. While navigating through the site you will be convinced that he is a real sweet little sun! In these pages we try to collect his everyday adventures, big and small achievements and the most lovely pictures. We are sorry that most of the posts in Blog section are in Armenian. Anyway you can find the rare English ones also interesting and, of course, pictures tell more than words!!! Thanks for visiting and hope you enjoy it together with us!!!