Արեգ .:. Areg

Օրագիր .:. Blog

Archives
October 2005  
Archives
April 2006  
Archives
May 2006  
Archives
July 2006  
Archives
May 2007  
Archives
July 2007  
Archives
October 2007  

Saturday, October 22, 2005

Արեգը Վայմառում:

Եղանք Վայմաոում: Խոսք էին տվել անձրև, սակայն բարեբախտաբար Վայմառ մտնելուն պես արև դուրս եկավ: Բավական երկար զբոսնեցինք: Այսինքն երկուսը զբոսնում էին, մեկն էլ լավ քնել էր:

Վայմառում մտանք նորածինների իրերի խանութ: Վաճառահուղին տարիքով մի կին էր, որ իմ պատկերացմամբ, մանկապարտեզային դաստիրակ է եղել հավանաբար դեռ սովետական ժամանակաշրջանում: Ինչևէ, այդ կնոջ ճնշման արդյունքում Հ_ն արդեն որոշել էր խանութի կես գնել: Վերջ ի վերջո բավարարվեցինք մի աշնանային գլխարկով և մի զույգ կոշիկանման գուլպաներով (կամ գուլպանման կոշիկներով), որ այնմիջապես փորձեցինք: Լավն են, այո (նկարներ կտեսնեք): Պատրաստվում ենք մյուս օրվա ճանապարհորդության:

Հ_ն փորձում էր մեզ նկարահանել Վայմառի հայտնի Գյոտե-Շիլլեռ արձանի մոտ: Պարզ է, Գյոտե-Շիլլեռի համար չէ, այլ նոր գնված և փորձած կոշիկանման գուլպաների: Այդ պահին մոտեցան մի խումբ մեծատարիք զբոսաշրջիկներ. նրանցից մեկը` մի տղամարդ, առաջարկեց Հ_ին լուսանկարել մեզ բոլորին միասին: Այդ ժամանակ կին զբոսաշրջիկները գերմանական վայ-վույներով շրջապատեցին մեղ Մ_յի հետ: Հարցրեցին տարիքս: Մ_ն շփոթվեց, սկսեց մտքում հաշվել օրեր, շաբաթներ: Չգիտեմ, ինչ և ինչպես էր հաշվում, բայց պատասխանեց, թե 13 օրեկան: Էհ, արդեն մորանում է... Մենք արդեն հեռանում էինք, իսկ կանայք դեռ երկար բացականչում էին` 13! ընդամենը 13!...


Comments:
Դու քո 13 օրեկան հասակում արդեն 1 տարեկան խելացի երեխայի հայացք ունես, Արեգ ջան!
ճիշտ էին անում Հ-ն ու Մ-ն, որ քեզ համար Թումանիանի հեքիաթներն էին կարդում. երբ դու դեր չէիր էլ դեռ ծնվել:

Post a Comment