Արեգ .:. Areg

Օրագիր .:. Blog

Archives
October 2005  
Archives
April 2006  
Archives
May 2006  
Archives
July 2006  
Archives
May 2007  
Archives
July 2007  
Archives
October 2007  

Wednesday, July 05, 2006

9 ամիս

Լրացավ 9-րդ ամիսը։ Խորհրդանսշական մի ժամականահատված հետևում՝ նույնքան ամիս Արեգակը մայրիկի փորում էր անց կացրել։ Զարմանալի է, թե ինչքան բան փոքրիկ մարդուկը կարող է սովորել այդ կարճ ժամանակաշրջանում։

Սկսենք նրանից, որ շատ արագ վազում է չորեքթաթ, մայրիկի և հայրիկի հետեվից գնում սենյակից սենյակ՝ ցանկանալով ներկա լինել տանը կատարվող բոլոր իրադարձություններին։

Փորձում է ինքնուրույն քայլել։ Մի ձեռքով բռնված ծնողի ձեռքից կամ կահույքից, բավականին վարժ քայլում է, վազում, ինքնուրույն կանգնում է և անում մի քանի քայլ առանց բռնվելու։

Երեկ նկատեցինք որ արդեն 5րդ ատամն է դուռս եկել։

Այս երկու օր բլբլում է առանց դադարի։ Իր մանկական լեզվով, բայց հնժչերանգներով. բացատրում, պատմում, հարցնում, զարմանում և զայրանում։

Շատ է սիրում խաղալ մեր տան տիրուհու կատվի հետ։ Այն օրը պոչից այնպես քաշեց՝ խեղճ կատվի մազերն ձեռքում մնաց։ Կատուն մի քիչ խուսափում է Արեգից, փորձում փախչել, Արեգն էլ չորեքթաթ հետևվից է ընկնում։

Արեգի սիրած խաղերից.
- Հայրիկի հետ պաղկվոցի է խաղում, բռնոցի ու ֆուտբոլ։
- Մեքենան գետնով քշում է ու ասում «ղմմմ»...
- Սիրում է մեծ և փոքր իրերը ինչվոր մի բանի միջից հանել ու նորից դնել տեղը։
- Դարակներ բացել և մեջի եղած չեղածը գետնին շպրտել։
- Խոհանոցի ամանեղենով խաղալ։

Մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտությանը։ Ցանկացած երաժշտություն լսելիս սկսում է պարել՝ ռիթմիկ շարժել մարմինը։ Ծափ է տալիս, ձեռքերով շարժում է իբրը թե նվագախումբ է ղեկավարում։ Երբեմն երգում է ու պարում իր երգի տակ։ Սովորել է այնպես փչել հայրիկի շվիկի մեջ, որ ձայն գա։


Comments:
Ուրախ եմ, որ Արեգն այսքան խելացի բալիկ է։ Ուղակի մեկ խորհուրդ ունեմ. այդ կատվին հեռու պահեք երեխայից, որքան որ գիտեմ, շատ վտանգավոր է, երբ կատվի կամ շան մազը անգիտակցաբար անցնում է մարդու ստամոքսի մեջ։

Post a Comment